«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը վստահեցրել է, որ ապաքինվել է վնասվածքից ու լավ է զգում, հաղորդում է Marca-ն:
«Աճուկիս վնասվածքի վերաբերյալ շատ էին խոսում: Դա զայրացնում էր ինձ: Ամեն ինչ սուտ է: Ես ջանում եմ բարելավել մարզավիճակս ու օր օրի ավելի լավ եմ զգում»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը:
Ավելի վաղ տեղեկություն կար, թե Յամալի վնասվածքը սպասվածից լուրջ է ու կարող է խանգարել նրան առաջիկայում:


