ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025թ. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն խաղացող, հայտնում է եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի կայքը:
Ֆրանսիացին օգնել է ՊՍԺ-ին պատմության մեջ առաջին անգամ տիտղոսը նվաճելու գործում: Փարիզյան գրանդը Սուպերգավաթի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է անգլիական «Տոտենհեմին»:
Դեմբելեի փոխանցումից հետո Գոնսալու Ռամուշն իրականացրել է ՊՍԺ-ի քամբեքը խաղի հիմնական ժամանակում, իսկ հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դեմբելեն աչքի է ընկել նաև գոլով:
Ֆոտո՝ ՈՒԵՖԱ
Մրցանակի նախորդ հաղթողները
2024 - Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»)
2023 - Քոլ Պալմեր («Մանչեսթեր Սիթի»)
2022 - Կազեմիրո («Ռեալ Մադրիդ»)
2021 - Ժերար Մորենո («Վիլյառեալ»)
2020 - Թոմաս Մյուլեր («Բավարիա»)
2019 - Սադիո Մանե («Լիվերպուլ»)
2018 - Դիեգո Կոստա («Աթլետիկո Մադրիդ»)


