Logo

Ուեսլի Սնեյդերի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել նիդերլանդական ակումբի հետ

17:17 / 15.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Միլանի «Ինտերի» կազմում Չեմպիոնների լիգայի հաղթող Ուեսլի Սնեյդերի որդին՝ հարձակողական կիսապաշտպան Ջեսի Սնեյդերը, ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն «Ուտրեխտի» հետ, հայտնում է նիդերլանդական ակումբի մամուլի ծառայությունը:

«Սա երազանքի իրականացում է։ «Ուտրեխտի» ակադեմիային միանալուց ի վեր՝ ես քրտնաջան աշխատել եմ՝ այս կետին հասնելու համար։ Իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրելը ոչ միայն պարգև է, այլև նոր փուլի սկիզբ։

Ես ուզում եմ շարունակել զարգանալ և, ամենակարևորը, հաջորդ մրցաշրջանում հնարավորինս շատ խաղաժամանակ ստանալ «Յոնգ Ուտրեխտի» կազմում»,- ասել է 18-ամյա ֆուտբոլիստը:

fastnews-ads-banner