Logo

«Ուիմբլդոն». Խաչանովը վստահ հաղթանակով քառորդ եզրափակիչում է

16:07 / 06.07.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչում աշխարհի 20-րդ ռակետը 6-4, 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Մայխշակի (Լեհաստան, 109-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 1 ժամ 47 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, 5-րդ ռակետ) - Ջորդան Թոմփսոն (Ավստրալիա, 44-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։

29-ամյա Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ է դուրս գալիս «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։ Մրցաշարի այդ փուլ նախկինում նա հասել էր միայն 2021 թվականին։

Խաչանով - Մայխշակ մրցախաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։ Ժամը 16:30-ից հեռուստաալիքով կցուցադրվի կանանց մենախաղի Սոնայ Կարտալ - Անաստասիա Պավլյուչենկովա մրցավեճը։

fastnews-ads-banner