Վերոնիկա Կուդերմետովան (Ռուսաստան) և Էլիս Մերտենսը (Բելգիա) դարձան «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց զուգախաղի չեմպիոն։
Եզրափակիչում Կուդերմետովան և Մերտենսը 3-6, 6-2, 6-4 հաշվով համառ պայքարում հաղթեցին Ելենա Օստապենկո (Լատվիա) - Սե Շուվեյ (Թայվան) զույգին։ Մրցախաղը, որը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր, տևեց 2 ժամ 25 րոպե։
Ժամը 19:10-ից հետուստաալիքով կարող եք դիտել տղամարդկանց մենախաղի եզրափակիչը, որտեղ կմրցեն Յանիկ Սիները (Իտալիա, առաջին ռակետ) և Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ)։
Կուդերմետովան առաջին անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող և WTA-ի դասակարգման աղյուսակի կանանց զուգախաղում հուլիսի 14-ին կդառնա 5-րդ ռակետը։
Մերտենսի համար սա «Մեծ սաղավարտի» 5-րդ տիտղոսն է։ Բելգիացի թենիսիստուհին դասակարգման աղյուսակի թարմացումից հետո կլինի 13-րդը։