Logo

«Ուիմբլդոն». Քեմերոն Նորին 4 ժամից ավելի տևած պայքարում հաղթեց և քառորդ եզրափակիչում է

22:16 / 06.07.2025Թենիս
null

Աշխարհի 61-րդ ռակետ Քեմերոն Նորին դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ:

Բրիտանացին 1/8 եզրափակիչում 5 սեթում 6-3, 7-6, 6-7, 6-7, 6-3 հաշվով հաղթեց աշխարհի 143-րդ ռակետ Նիկոլաս Ջարիին: Նորին չիլիացու արգելքը հաղթահարեց 4 ժամ 26 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:

Նորին կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի գործող չեմպիոն, իսպանացի Կառլոս Ալկարասի և ռուս Անդրեյ Ռուբլյովի դիմակայության հաղթողի հետ: Ալկարասի և Ռուբլյովի մրցախաղն այս պահին ցուցադրվում է «Ֆասթ Սպորտ»-ով:

fastnews-ads-banner