Logo

Ուսիկը խոստովանել է, թե նախկինում ում նման է փորձել մենամարտել

13:54 / 10.08.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով, հաղորդում է SecondsOut Boxing News-ը։

«Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն ասում էին, թե կորցնում եմ կենտրոնացումն ու ուշադրությունը։ Բայց ես շարունակում էի դա անել»,- ասել է ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկը:

Համեդը եղել է բավականին հայտնի և հաջողակ բռնցքամարտիկ։ Նրա անսովոր ոճը, անսովոր վարքագիծը և ռինգում չափազանց շքեղ ելույթները միշտ էլ քննարկման առարկա են եղել ամբողջ աշխարհում։ Համեդը 1995-2000 թվականներին բազմիցս նվաճել է թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին, պրոֆեսիոնալ ռինգում 37 մենամարտից 36-ում հաղթել է, 31-ը՝ նոկաուտով։

fastnews-ads-banner