Գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեն հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է Get Football News Germany-ն:
23-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին», Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Աթլետիկոն»:
Վոլտեմադեն 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում, խփել է 17 գոլ, կատարել 3 ասիստ: