Ռոբ Էդվարդսը նշանակվել է «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
42-ամյա մասնագետը «Վուլվզի» համակարգում աշխատել է նաև 2014-17 թվականներին։ Նա 2025թ. հուլիսից մարզում էր Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոն», որը նրա գլխավորությամբ 16 խաղում 8 հաղթանակ է տարել, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 3 պարտություն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Գայլերն» ուելսցի մասնագետի տեղափոխության համար «Միդլսբրոյին» վճարել են 3 միլիոն ֆունտ։
«Վուլվերհեմփթոնն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում ընդամենը 2 միավոր է վաստակել և վերջին` 20-րդ տեղում է։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


