Logo

WTA-ի Ամփոփիչ մրցաշար. կիսաեզրափակիչի զույգերը

21:23 / 06.11.2025Թենիս
null

WTA-ի տարվա Ամփոփիչ մրցաշարում ավարտվել է խմբային փուլը։

Շտեֆի Գրաֆի անվան խմբի վերջին` երրորդ տուրում Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5-րդ ռակետ) 6-2, 6-3 հաշվով հաղթել է Ժասմին Պաոլինիին (Իտալիա, 8-րդ ռակետ)։

Խմբի մյուս մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան (Բելառուս) 7-6 (7-5), 6-2 հաշվով առավելության է Կոկո Գաուֆի (ԱՄՆ, երրորդ ռակետ) հետ պայքարում:

Սաբալենկան ու Պեգուլան դուրս են եկել կիսաեզրափակիչ, իսկ մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիր Գաուֆն ու Պաոլինին դուրս են մնացել պայքարից։

Ավելի վաղ Սերենա Ուիլյամսի անվան խմբից կիսաեզրափակիչ էին անցել Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 6-րդ ռակետ) և Ամանդա Անիսիմովան (ԱՄՆ, չորրորդ ռակետ)։

Կիսաեզրափակիչում կկայանան հետևյալ մրցախաղերը.

  • Արինա Սաբալենկա - Ամանդա Անիսիմովա 
  • Ջեսիկա Պեգուլա - Ելենա Ռիբակինա
fastnews-ads-banner