Logo

WTA-ի Ամփոփիչ մրցաշար. Ռիբակինան կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է

19:57 / 05.11.2025Թենիս
null

Ելենա Ռիբակինան (6-րդ ռակետ) դարձել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ընթացող WTA-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։

Սերենա Ուիլյամսի անվան խմբի վերջին` երրորդ տուրում Ղազախստանը ներկայացնեղ ռուս թենիսիստուհին 6-4, 6-4 հաշվով հաղթել է մրցաշարի պահեստային մասնակից Եկատերինա Ալեքսանդրովային (Ռուսաստան, 10-րդ ռակետ)։

26-ամյա Ռիբակինան խմբում հաղթել է բոլոր մրցախաղերը` 3 միավորով գրավելով առաջին տեղը։ Այս խմբի կիսաեզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, երկրորդ ռակետ) և Ամանդա Անիսիմովան (ԱՄՆ, չորրորդ ռակետ)։

fastnews-ads-banner