«Բարսելոնայի» աջեզրային հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ գոլ է խփել, որը տոնել է կատալոնական ակումբում իր նոր թիմակից Մարկուս Ռեշֆորդի ոճով:
Lamine Yamal hits Rahsford’s celebration 🤩 pic.twitter.com/vqNyxMljOI
— Lamine Yamal Xtra (@Yamal_Xtra) July 30, 2025
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի խաղացողն օրեր առաջ «Բարսելոնային» վարձակալական հիմունքով միացել է «Մանչեսթեր Յունայթեդից»: Կատալոնական ակումբը վարձակալական պայմանագիրը լրանալուց հետո կկարողանա գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
Մինչև Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկը «Բարսելոնան» կանցկացնի ևս 3 ընկերական հանդիպում, որոնցից առաջինը կկայանա հուլիսի 31-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում: Այնտեղ Հանսի Ֆլիկի գլխավորած տղաները կմրցեն մայրաքաղաքային համանուն թիմի հետ, մեկնարկը՝ ժամը 15:00-ին:


