Ռուսաստանը ներկայացնող հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող մրցաշարում 31-ամյա մարզուհին եզրափակիչում 15-11 հաշվով հաղթել է Զուզանա Ցեսլյարին (Լեհաստան)։
Անհատական մրցաձևում Եգորյանը կարիերայում առաջին անգամ է աշխարհի չեմպիոն դառնում։ Նա աշխարհի առաջնություններում ոսկե մեդալ նվաճել էր նաև 2015 և 2019 թվականներին։
Եգորյանը նաև կրկնակի Օլիմպիական չեմպիոն է. ոսկե մեդալները նվաճել է Ռիո դե Ժանեյրոյում (2016թ.)։


