Խորվաթիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացել է հունահռոմեականների վիճակահանությունը: Հայաստանի ներկայացուցիչներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին։
- 55կգ` Մանվել Խաչատրյան - Մուհամետ Չակիր (Թուրքիա) (1/8 եզրափակիչ)
- 60կգ` Հրաչյա Պողոսյան - Վլադիսլավ Կուզկո (Ուկրաինա) (1/16 եզրափակիչ)
- 63կգ` Կարեն Ասլանյան - Սերգեյ Եմելին (Ռուսաստան)/Լերի Աբուլաձե (Վրաստան) (1/8 եզրափակիչ)
- 67կգ` Սլավիկ Գալստյան - Մոհամեդ Կոշկար (Ղազախստան) (1/16 եզրափակիչ)
- 72կգ` Գոռ Խաչատրյան - Լուիս Բարիոս (Հոնդուրաս) (1/16 եզրափակիչ)
- 77կգ` Մալխաս Ամոյան - Քամալ Բեյ (ԱՄՆ) (1/16 եզրափակիչ)
- 82կգ` Սամվել Գրիգորյան - Ադլետ Տյուլուբաև (Ռուսաստան) (1/16 եզրափակիչ)
- 87կգ` Վիգեն Նազարյան - Էկսաուս Մակուբու (Նորվեգիա) (1/16 եզարփակիչ)
- 97կգ` Արթուր Ալեքսանյան - Աբդուլ Կադիր Չեբի (Թուրքիա)/Զեգանգ Վանգ (Չինաստան) (1/8 եզրափակիչ)
- 130 կգ` Ռազմիկ Քուրդյան - Բեկա Կանդելակի (Ադրբեջան) (1/16 եզրափակիչ)
Սեպտեմբերի 18-ին պայքարը կսկսեն 55, 77, 82,130 կգ, սեպտեմբերի 19-ին` 60, 72, 97 կգ, իսկ սեպտեմբերի 20-ին` 63, 67 ու 87 կգ քաշային կարգերի ըմբիշները։
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


