Logo

Ըմբշամարտի Հունգարիայի վարկանիշային մրցաշարը՝ «Ֆասթ Սպորտ»-ի եթերում

16:15 / 16.07.2025Ըմբշամարտ
Բացառիկ
null

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները բացառիկ իրավունքով հուլիսի 17-20-ը կցուցադրեն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք, լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված ամենամյա վարկանիշային մրցաշարը:

Մրցաշարում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) ու երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Հայկ Խլոյանը (97 կգ):

fastnews-ads-banner