Գերմանիայի հավաքականի ու «Բավարիայի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը հեռացել է ԼԱՍԿ-ից, հայտնում ավստրիական ակումբի կայքը:
Լինց քաղաքը ներկայացնող ակումբը և 36-ամյա ֆուտբոլիստը որոշել են խզել պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառը:
ԼԱՍԿ-ի կազմում Բոատենգը մասնակցել է ընդամենը 14 խաղի:


