Նետոն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Բրազիլիայի չեմպիոն «Բոտաֆոգոյի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։
36-ամյա դարպասապահը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Արսենալում»՝ մասնակցելով միայն 1 հանդիպման։ Նետոն նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում» և «Բարսելոնայում»։
Բրազիլացի դարպասապահը 14 տարի անց վերադարձել է հայրենիք։ Նա 2011թ. օգոստոսին «Աթլետիկո Պարանաենսեից» տեղափոխվել էր «Ֆիորենտինա», ինչից հետո խաղացել էր միայն եվրոպական ակումբներում։


