Logo

Զախարյանի գոլը չեղարկվեց, բայց «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց բասկյան գոլառատ դերբիում

23:51 / 01.11.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում կայացավ բասկյան դերբին. «Ռեալ Սոսյեդադը» տանը 3-2 հաշվով հաղթանակ կորզեց Բիլբաոյի «Աթլետիկից»: Տանտերերը հաղթական գոլը խփեցին խաղի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին:

«Ռեալ Սոսյեդադի» կազմում 41-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 68-րդ րոպեին գոլ խփեց, սակայն խաղից դուրս վիճակում էր. դարպասի գրավումը չեղարկվեց: 82-րդ րոպեին Զախարյանը փոխարինվեց:

«Ռեալ Սոսյեդադը» 12 միավորով 13-րդն է, «Աթլետիկը»` 14 միավորով 10-րդը:

Իսպանիայի Լա լիգա, 11-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Աթլետիկ Բիլբաո»` 3-2

Բրայիս Մենդես, 38, Գոնսալու Գեդեշ, 47, Յոն Գորոզատեջի, 90+2 - Գորկա Գուրուզետա, 42, Ռոբերտ Նավառո, 79

*Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner