Logo

Զախարյանը երկարատև դադարից հետո Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում է

18:17 / 22.09.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է Իրանի և Բոլիվիայի թիմերի դեմ կայանալիք ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը, հայտնում է ՌՖՄ պաշտոնական կայքը։

Երկարատև դադարից հետո ռուսների հայտացուցակ է վերադարձել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

22-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ հավաքականում հանդես է եկել 2024թ., մարտի 21-ին, ինչից հետո երկար ժամանակ ապաքինվում էր տարբեր վնասվածքներից։

Ռուսաստանի հավաքականն Իրանին կհանդիպի հոկտեմբերի 10-ին, իսկ Բոլիվիային` հոկտեմբերի 14-ին։

Ռուսաստանի հավաքականի հայտացուցակը` 

fastnews-ads-banner