Logo

Ժոան Գարսիայի մասնակցությունն «Էլ Կլասիկոյին» հարցականի տակ է

17:47 / 09.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան, հնարավոր է, բաց թողնի «Ռեալի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է Mundo Deportivo-ն: 

«Բարսելոնայի» բժշկական անձնակազմը չի ցանկանում ռիսկի դիմել: Ակումբում ցանկանում են, որ դարպասապահն ամբողջությամբ ապաքինվի վնասվածքից՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար: 

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին: 

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner