Logo

Ժոաու Ֆելիքսը՝ «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

16:30 / 29.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիքսը տեղափոխվել է «Ալ Նասր», հաստատում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը:

Transfermarkt-ի հաղորդմամբ՝ «Ալ Նասրը» գործարքի համար վճարել է 30 միլիոն եվրո: Սաուդյան ակումբի և պորտուգալացի ֆուտբոլիստի միջև պայմանագրից մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ալ Նասրում» Ժոաու Ֆելիքսը կստանա տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ:

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner