Logo

Զիդանը չի թաքցրել Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու իր հավակնությունները

14:50 / 28.05.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ պատրաստ է մոտ ապագայում գլխավորել Ֆրանսիայի հավաքականը:

«Կարծում եմ՝ հիմա արդեն լիովին պատրաստ եմ գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, որտեղ որպես ֆուտբոլիստ խաղացել եմ 14 տարի: Իհարկե, դա երազանք է ինձ համար: Հուսով եմ՝ այն կիրականանա», - Զիդանի խոսքն է մեջբերում AS-ը:

Դիդյե Դեշամն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ հեռանալու է Ֆրանսիայի հավաքականից աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո: 

fastnews-ads-banner