
Հրեշտակների, հույսերի ու մեծ սպասելիքների քաղաք… այս ամենը հենց ԱՄՆ-ի երկրորդ ամենախոշոր քաղաքի՝ Լոս Անջելեսի մասին է: Այստեղ ստեղծվում են բազմաթիվ ֆիլմեր, ապրում բազմաթիվ աստղեր ու գաղթում բազմաթիվ երազկոտ մարդիկ: Որոշ մարդկանց հաջողվում է Լոս Անջելեսում հասնել իրենց երազանքներին, ոմանց էլ՝ ոչ: Սակայն՝ միևնույն է… այս գեղեցիկ քաղաքը կանչում է գրեթե բոլորին…
1. 1781թ.-ի սեպտեմբերի 4-ը Լոս Անջելեսի ստեղծման պաշտոնական օրն է: Այստեղի առաջին բնակիչները եղել են 44 մեքսիկացի:
2. Լոս Անջելեսի առաջին անունը միանգամայն տարբեր էր քաղաքի այսօրվա անունից: Դրա անունն էր «El Pueblo de Nuestra Senora Reina de Los Angeles»/ «Էլ Փուեբլո դե Նուեստրա Սենորա Ռեինա դե Լոս Անջելես», ինչն ինսպաներենից թարգմանաբար նշանակու է «Հրեշտակների թագուհի մեր օրիորդի քաղաքը»:
3. Լոս Անջելեսը հայտնի է իր բազմաթիվ մականուններով՝ «Հրեշտակների քաղաք», «Լա լա լենդ», «ԷլԷյ»՝ «LA», «Տինզելի քաղաք», «Մեծ նարինջ», «Ծաղիկների ու արևի շողի քաղաք» և այլն :
4. Քաղաքի պաշտոնական ծաղիկն է դրախտի թռչունը՝ «Bird of Paradise»-ը:
5. Այստեղ արգելվում է լիզել դոդոշներին: Շատ դեռահասներ են կենդանուն լիզում, քանի որ դրա կաշին թմրանյութ է պարունակում, հետևաբար սա անելն օրենքով արգելվում է:
6. 1910թ.-ին Հոլիվուդը միացել է Լոս Անջելեսին և այդ ժամանակ կրել «Հոլիվուդլենդ» անունը: Արդեն 1921թ.-ին այստեղ արտադրվում էր ֆիլմաշխարհի արտադրանքի 80%-ը:
7. Լոս Անջելեսում ամեն 6-րդ մարդն աշխատում է ստեղծագործական ոլորտում և սա պատճառ է հանդիսացել քաղաքի համար ստանալ հերթական մականունը՝ «Աշխարհի ստեղծագործ մայրաքաղաքը»:
8. Քաղաքի բնակիչներից յուրաքանչյուրը տարվա ընթացքում միջինում 72 ժամ է վատնում խցանումների վրա:
9. Լոս Անջելեսում այսօր կա 841 թանգարան ու պատկերասրահ, 225 թատրոն, 55 նմանը չունեցող շինություն, որ ստեղծել են աշխարհի ամենահայտնի ճարտարապետները:
10. ԼԱ-ի քույր քաղաքներից են Բուսանը՝ Հարավային Կորեա, Բեռլինը՝ Գերմանիա, Վանկուվերը՝ Կանադա, և Երևանը՝ Հայաստան: