6. Ռեյչլ Լիփինքոթ՝ «5 քայլ հեռու»/ «Five Feet Apart»
Թողարկման օրը՝ մարտի 22
Դերերում՝ Քոլ Սփրոուս, Հեյլի Լու Ռիչարդսոն, Քլեյր Ֆորլանի
Նկարագիրը՝ Մի տղա ու աղջիկ տառապում են կրիտիկ ֆիբրոզով, սակայն նույնիսկ դա չի կարող խանգարել նրանց սիրահարվել իրար: Իրենց թույլ իմունային համակարգի պատճառով նրան ստիպված են 5 ոտնաչափ հեռավորություն պահել իրարից: Կկարողանա՞ն նրանք անել դա:
7. Ա.Ջ. Ֆին՝ «Աղջիկը՝ պատուհանի մոտ»/«The Woman in the Window»
Թողարկման օրը՝ հոկտեմբերի 4
Դերերում՝ Էմի Ադամս, Ջուլիանա Մուր
Նկարագիրը՝ թրիլլեր ժանրի այս գիրքը պատմում է Աննա Ֆոքսի մասին, որը, ապրելով մենակ, սիրում է գինի խմել, հին ֆիլմեր դիտել, հիշել հին ու բարի ժամանակները և իհարկե գաղտնի հետևել հարևաններին: Շուտով իր թաղամաս է տեղափոխվում Ռուսելների ընտանիքը՝ հայրիկ, մայրիկ ու դեռահաս որդի՝ ուղղակի մի հիանալի ընտանիք: Սակայն ամեն ինչ այն չէ, ինչ թվում է: Երբ Աննան պատուհանից տեսնում է մի բան, որը չպետք է տեսներ, նրա կյանքը միանգամայն շրջադարձ է ապրում: Ո՞վ է ստում, ո՞վ է զոհը և ի՞նչ է կատարվում: Իսկապես ամեն ինչ և բոլորը այն չեն, ինչ թվում է:

8. Ջոյս Սմիթ՝ «Անհնարինը»/«Breakthrough» կամ «The Impossible»
Թողարկման օրը՝ ապրիլի 17
Դերերում՝ Քրիսի Մեց, Ջոշ Լուկաս, Թոֆեր Գրեյս, Մայք Քոլթեր
Նկարագիրը՝ գիրքը հիմնված է իրական դեպքերի հիման վրա և պատմում է Ջոյս Սմիթի 14-ամյա որդու՝ Ջոշի մասին, որը պատահաբար ընկնում է սառած լիճը: Երբ որոշ ժամանակ անց որդուն գտնում են լճից շտապ տեղափոխում են հիվանդանոց, որտեղ նա 16 րոպե անշնչացած է մնում, սակայն Ջոյսը պատրաստ չէ հույսը կորցնել: Նա իր ամբողջ հավատն ու ուժն ուղղում է Աստծուն ու խնդրում նրան փրկել որդուն: Հրաշք է կատարվում և նրա որդու սիրտը կրկին սկսում է բաբախել: Հիվանդանոցում լինելու հաջորդ օրերին Ջոնը հաղթահարում է գիտական պատմության մեջ եղած բոլոր օրենքներն ու 16 օր անց ողջ ու առողջ հեռանում հիվանդանոցից:
9. Լուիզա Մեյ Օլքոթ՝ «Փոքրիկ կանայք»/ «Little Women»
Թողարկման օրը՝ դեկտեմբերի 25
Դերերում՝ Էմմա Ուաթսոն, Թիմոթի Շալամե, Մերիլ Սթրիփ
Նկարագիրը՝ ԱՄՆ, Քաղաքացիական պատերազմ: Գիրքը պատմում է Մարչ չորս քույրերի մասին: Աղջիկների հայրը լքել է տունը և ուղևորվել է ռազմաճակատ, իսկ մայրը ջանք չի խնայում, որ հոգ տանի աղջիկների մասին: Ֆինանսական ծանր վիճակը ստիպում է, որ աղջիկները շատ աշխատեն և ջանք չխնայեն, որ օգնեմ մորը: Ստեղծված իրավիճակում այս կանայք շատ խնդիրների են հանդիպում, սակայն նրանք ուժեղ են և միասին կհաղթահարեն բոլոր դժվարությունները:

10. Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ՝ «Խորհրդավոր պարտեզը»/ «Secret Garden»
Թողարկման օրը՝ դեռ հայտնի չէ
Դերերում՝ Քոլին Ֆիրթ, Ջուլի Ուոլթերս
Նկարագիրը՝ Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:


