
Դժվար է պատկերացնել, որ հայտնի ու սիրված դերասան, մշակութային գործիչ, 43 տարվա դերասանական փորձ ունեցող Հրանտ Թոխատյանը 10 տարի աշխատել է որպես մանկավարժ: Ծանոթանանք այլ հետաքրքիր փաստերի դերասանի կյանքից:
10 փաստ Հրանտ Թոխատյանի մասին
1. Հրանտ Թոխատյանը ծնվել է 1958թ.-ի հունվարի 10-ին Երևանում:
2.Հայրը՝ Արամ Թոխատյանը, 1-ին դասի ավտոմեխանիկ էր, մայրը՝ Եվգենյա Թոխատյանը անտառային տնտեսության ինժեներ:
3. Մասնագիտությամբ լեզվաբան է, սովորել է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում:
4.Դերասանակ կրթություն շատ ավելի ուշ է ստացել, երբ թատրոնում խաղալու համար դերասանի որակավորում էր պահանջվում: Երևանի Կամերային թատրոնում աշխատել է շուրջ 15 տարի:
«Bye Bye լեդի» ներկայացում
5.Սիրված դերասանը 1980-ականներին աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Օշականում:
6.1991թ.-ին Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ հիմնադրել է Շարմ ընկերությունը:
«Մեր բակը» ֆիլմ
7. Le Theatre Դյու Մոնդ Միջազգային թատերական փառատոնի 2-րդ մրցանակակիր է, ունի ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստի կոչում, ինչպես նաև պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» և «Վազգեն Սարգսյան» մեդալներով:
8. Մասնակցում է մի շարք բարեգործական ծրագրերի, ակտիվ հասարակական գործունեություն է վարում, Երևանի շենք-շինությունների պահպանությանն ուղղված նախաձեռնության անդամ է:
9.Գործունեություն է ծավալում նաև ռուսական կինոշուկայում, նկարահանվել է «Պապ-005», «Վերջին Մոհիկյանը», «Առանց սահմանների», «Հրաշքների աշխարհ», «Հարձակում» և այլ կինոնկարնում ու հեռուստասերիալներում:
«Վերջին Մոհիկյանը» հեռուստասերիալ
10. Լուիզա Ներսիսյանը դերասանի 3-րդ կինն է: Թոխատյանի առաջին կինը Արուսիկ Բաղդասարյանն էր, երկրորդը՝ Իրինա Դանիելյանը: Հրանտը 2 որդու և մեկ դստեր հայր է: