Logo

10 փաստ Կապանի մասին, որ գուցե չգիտեք

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 05.11.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Կապան-34

Կապանը՝ այս հարավային քաղաքը հայտնի է իր աշխարհագրական դիրքի, բնության, հարուստ ընդերքի և զորեղ պատմական անցյալի շնորհիվ: Vnews-ը ներկայացնում է 10 փաստ Կապանի մասին, որ գուցե չգիտեք:

10 փաստ Կապանի մասին

1.Կապան քաղաքը Սյունիքի մարզկենտրոնն է, մշտական բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է  42 700 մարդ։

 

2.Կապանը 997֊ 1170թթ.-ին եղել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը:

Կապան-0

3.«Կապան» անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջև», «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

4.18-րդ դարում Կապանը եղել է լեգենդար հերոս Դավիթ Բեկի գլխավորած Սյունիքի ազգային ազատագրական շարժման կենտրոն։

Կապան-1

5.Կապանի բնակչությունը երբեք միատարր չի եղել: Այնտեղ կար հրեաների հատուկ թաղ։

6.Ժամանակին Կապանում մարզային օդանավակայան էր գործում։ Այժմ այնտեղ շինարարական աշխատանքներ են տարվում օդանավակայանը կրկին գործարկելու ուղղությամբ:

Կապան-2

7.Հնում Կապանը կոչվել է Յոթնաբերդ:

8.Կապանի տարածքում հանդիպում է ավելի քան 450 պատմամշակութային հուշարձան։ ըստ Ստեփանոս Օրբելյանի փաստագրական տվյալների՝ Կապանի տարածքում քաղաքակրթություն է գոյություն ունեցել դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում:

caa31c394dce72a5895a955fdbebf8218b5e9967 - 10 փաստ Կապանի մասին, որ գուցե չգիտեք

9.Կապանի քույր քաղաքներն են  Բորիսովը (Բելառուս), Գլենդեյլը (ԱՄՆ) և Նինֆպոն (Չինաստան):

10.19-րդ դարի 50-ական թվականներից մինչև Հայաստանի անկախացում քաղաքը կոչվել է Ղափան:

5e6b12162eb9be919174b2cc31894ea6 1 - 10 փաստ Կապանի մասին, որ գուցե չգիտեք


fastnews-ads-banner