Logo

10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 10.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Խորեն - 10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

Խորեն Աբրահամյանը իրապես ժողովրդական արտիստ էր՝ իր ժողովրդի կողմից անսահման սիրո և հարգանքի արժանացած… Նա խորհրդային թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասաններից էր:

10 փաստ հայ մեծանուն դերասանի մասին

1. Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ.-ի ապրիլի 1-ին Երևանում:

2. Հետաքրքիր է, որ երբ Խորենի հորը հայտնել են որդի ունենալու մասին լուրը, նա չի հավատացել և կարծել է, թե դա ապրիլմեկյան կատակ է:

2bc2707a543847769be47f55b32f - 10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

3. ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է:

4. Դպրոցական տարիներին ներգրավված է եղել բռնցքամարտի մայրաքաղաքային հավաքականի կազմում, ցանկացել է կա՛մ ճարտարապետ, կա՛մ գրականագետ դառնալ:

5. Թատերական ինստիտուտ գնացել է մոր ազդեցությամբ:

aysor xoren abrahamyani cnndya na121986 - 10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

6. Ընդունելության քննությանն արտասանել է Պեպոյի հայտնի մենախոսությունը:

7. Ընկերներն ու կոլեգաները պատմում են, որ Խորեն Աբրահամյանը բեմում էգոցենտրիկ էր. նրա համար կար ինքը, ու իր շուրջ կառուցված ներկայացումը:

8. Սիրված դերասանը 5 տարի աշխատել է իբրև Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, 3 տարի՝ Գյումրու պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր:

55 1888 - 10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

9. «Համելտ»-ի կերպարում ներկայացած հանճարեղ դերասան Սմակտունովսկին՝ Խորեն Աբրահամյանի կրկնօրինակումը տեսնելուց հետո ասել է՝ «Իմ բախտը բերել է, որ ես եմ Համլետին մարմնավորել, որովհետև եթե Խորեն Աբրահամյանը մարմնավորեր, գուցե կերպարն ու ֆիլմը ավելի հետաքրքիր ստացվեին»:

10. «Օթելլո»-ի բեմադրություններից մեկը խաղացել է ջարդված ոտքով:

 


fastnews-ads-banner