1. Թիթեղյա թմբուկ / Жестяной барабан / Die Blechtrommel. 1979
ռեժ.՝ Ֆոլկեր Շլյոնդորֆ
դերերում՝ Դավիդ Բեննեթ, Մարիո Ադորֆ, Անգելա Վինկլեր ևն
Ֆիլմը պատմում է ֆաշիզմի սկզբնավորման տարիների մասին: Գլխավոր հերոսը մի իմաստուն տղա է, որը հիասթափվել է մեծերի աշխարհից ու որոշել է չմեծանալ…
Ֆիլմն արժանացել է «Օսկարի» և «Ոսկե արմավենու»:
5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան
2. Նոր կինոթատրոն «Պարադիսո» / Новый кинотеатр «Парадизо» /Nuovo Cinema Paradiso. 1988
ռեժ.՝ Ջուզեպե Տորնատորե
դերերում՝ Ֆիլիպ Նուարե, Ժակ Պարեն, Անտոնելա Ատալի ևն
Ֆիլմը կինոյի և սիրո մասին է: Գլխավոր հերոսը Սալվատորե անունով մի տղա է, որը դեռ մանկուց սիրահարված էր կինեմատոգրաֆին: Այն փոքրիկ քաղաքում, որտեղ մեծանում էր Սալվատորեն, մարդկանց միակ ուրախությունը «Պարադիսո» կինոթատրոնն էր: Ալֆրեդոն այդ կինոթատրոնի մեխանիկն էր, նա փոքրիկ տղայի հետ ընկերանում է և սովորեցնում ֆիլմեր սիրել:
Տարիներ անց Սալվատորեն դառնում է հայտնի ռեժիսոր և Ալֆրեդոյի մահվան լուրը նրան վերադարձնում է մանկություն. հուշեր, թախիծ, տխրություն, սեր…
5 ֆիլմ+5 գիրք. Հայկո
3. Иди и смотри / Արի ու տես. 1985
ռեժ.՝ Էլեմ Կլիմով
դերերում՝ Ալեքսեյ Կրավչենկո, Օլգա Միրոնովա ևն
2 մասանոց այս սովետական ֆիլմի հերոսը 16-ամյա Ֆլերան է, որը ողջ ֆիլմի ընթացքում անցնում է այնպիսի դժվարությունների ու փորձությունների միջով, որ հասունանում ու դառնում է ուրիշ մարդ: Պատերազմը մարդու հոգու ամենանուրբ թելերը կտրում է ու դարձնում անողոք, հասուն, լուրջ ու առանց երազանքների…
Կարեն Ավետիսյանի սիրելի ֆիլմերից է սա, անպայման դիտեք, եթե դեռ չեք հասցրել:
4. Salò / Սալո, կամ Սոդոմի 120 օրը. 1975
ռեժ.՝ Պիեռ Պաոլո Պազոլինի
դերերում՝ Պաոլո Բոնաչելլի, Կատերինա Բորատո, Ալդո Վալետտի, Ջորջո Կատալդի
Ֆիլմի պատմությունը բաժանված է չորս մասի՝ ըստ Դանթեի «Աստվածային կատակերգության» հատվածների՝ «Դժոխք», մոլությամբ տառապողների պարունակ, կեխտի պարունակ, արյան պարունակ։
1944 թվականին ֆաշիստների տիրապետության տակ գտնվող Իտալիայում չորս հարուստ և ազդեցիկ անձիք՝ դուքսը, եպիսկոպոսը, դատավորը և նախագահը համաձայնում են ամուսնանալ միմյանց աջղիկների հետ: Նրանք որպես թիկնապահներ են վերցնում չորս երիտասարդ տղաների և ևս չորս երիտասարդ զինվորների, որոնց նրանք ընտրում են առնանդամի մեծության պատճառով: Հետո նրանք առևանգում են ինը երիտասարդ տղա և ինը աղջիկ ու նրանց տեղափոխում Մարձաբոտոի մոտ գտնվող պալատը: Նրանց հետ են լինում նաև չորս մարմնավաճառ, որոնք գռգռող պատմություններ են պատմում այն ընթացքում, երբ նրանք տանջում են երիտասարդներին:
ֆիլմը դիտեն միայն ամուր նյարդեր ունեցողները:
5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան
5. Դոգվիլ//Dogville, 2003
ռեժ՝ Լարս Ֆոն Թրիեր
դերերում՝ Նիքոլ Քիդման,Ստելլան Սկարսգարդ, Բեն Գազզարա ևն
Նիքոլ Քիդմանը մարմնավորում է մի կնոջ, որը, փախչելով «վատ տղաներից», իր փրկությունը գտնում է առաջին հայացքից բարյացկամ ու հյուրընկալ թվացող մարդկանց մեջ՝ Դոգվիլում: Այդ մարդիկ հետագայում ապացուցում են «Վախեցի՛ր մարմանդ գետից» ասույթի իրավացիությունը՝ վերածելով հերոսուհուն վրիժառու սրիկայի: Կինո, որ Լարս Ֆոն Թրիերի բոլոր ֆիլմերի պես ցնցում է յուրահատկությամբ ու հեղինակային ձեռագրի ակնհայտ տեսանելիությամբ ու միանգամից ճանաչելի դառնում:
Կարդացեք նաև՝

