Արվեստագետներ ասելով պատկերացնում ենք մարդկանց, որոնց ոչ մի սահման չունի, իսկ մտքի թռիչքը, ցանկության դեպքում, կարող է հայտնվել հրաշքների աշխարհում: Յուրաքանչյուր արվեստագետ մի փոքր խենթ է, բայց գուցե հենց այդ խենթության շնորհիվ է ստեղծվել այն ամենն, ինչ այսօր արվեստի գործ է համարվում:
Այսօր աշխարհում կան մի քանի տասնյակ քանդակագործներ, որոնց աշխատանքները արված են ի հեճուկս ձգողականության կանոնների: Ուշադիր ուսումնասիրում ես դրանք և քեզ տանջում է միայն մեկ հարց, այն է՝ «Այդ ինչպե՞ս»:
Լորենցո Քուին (Lorenzo Quinn)

Իտալացի քանդակագործ Լորենցո Քուինը շատ է սիրում ինստալյացիաներ անել: Քանդակագործի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Սիրո ուժ»-ը (“Force of Love”) գործն է: Լորենցոն խոստովանում է, որ այս գործը շատ մեծ սիրո արդյունք է: Քանդակագործը պատկերել է մի սիրող զույգի, որը ճախրում է օդում:
Ռոբին Ուայթ (Robin Wight)

Անգլիացի ճարտարապետ և քանդակագործ Ռոբին Ուայթն այս գեղեցիկ գործի հեղինակն է: Իր այս գործում Ռոբինը պատկերել է օդում ճախրող փերիի: Քանդակը պատրաստված է պողպատե մետաղալարից: Այն գտնվում է Ստաֆֆորդշիրում:
Բրունո Կատալանո (Bruno Catalano)

Բրունո Կատալանոն աշխարհին հայտնի է իր «պատռված» քանդակներով: Բրունոն այս տեսակ քանդակներ է ստեղծում, ցույց տալու համար, որ մարդիկ կարող են իրենց ներքուստ լցնել: Կա նաև մեկ այլ վարկած, համաձայն որի Բրունոն այս տեսակ քանդակներով փորձում է ցույց տալ, որ անկախ նրանից, թե աշխարհի որ կետ կուղևորվենք, մեկ է ինքներս մեզնից չենք կարող փախչել:
Ջոնսոն Ցանգ (Johnson Tsang)
Չինացի քանդակագործ Ջոնսոն Ցանգը շատ է սիրում կավի հետ աշխատել: Ցանգի աշխատանքները լուսանկարների պես իրական են:
Քանդակագործի այս աշխատանքը կոչվում է «Սուրճի համբույր» և գտնվում է հեղինակի ծննդավայրում՝ Հոնկոնգի արվեստի թանգարանում:
Թոմ Ֆրանցեն (Tom Frantzen)
«Կատակել ոստիկանի վրա»՝ հենց այսպես է կոչվում Թոմ Ֆրանցենի հայտնի քանդակը: Այն գտնվում է Բրյուսելում:
Եժի Կետզիոր (Jerzy Kędziora)
Լեհ քանդակագործ Եժի Կետզիորը ստեղծում է բալանսային քանդակներ, որոնք ասես երկնքից կախված լինեն և հերիք է մի թեթև քամի բարձրանա, դրանք վայր կընկնեն բարձրությունից: Այս քանդակները գտնվում են Մայամիում և արդեն մի քանի տարի է ուրախացնում են զբոսաշրջիկներին:
Լեոնարդո Էրլիխ (Leandro Erlich)

Արգենտինացի կոնցեպտուալ քանդակագործ Լեոնարդո Էրլիխն իր աշխատանքները ցուցադրում է միջազգային բիենալեներում, իսկ հետո դրանք դառնում են այն քաղաքների «զարդերը», որտեղ ցուցադրվում են:
Աղբյուր՝ fabiosa.ru

