Logo

Ալեքսանդր Մակեդոնացի և Արիստոտել. Մեծն աշակերտն ու ուսուցիչը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 04.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
tuuty - Ալեքսանդր Մակեդոնացի և Արիստոտել. Մեծն աշակերտն ու ուսուցիչը

Երբ Ալեքսանդր Մակեդոնացին 13 տարեկան էր, նրա հայրը, որն այդքան էլ չէր զբաղվում որդուն մեծացնելով, որոշեց ուսուցիչ վարձել նրա համար. արդյունքում նրանք դարձան աշխարհի ամենահայտնի ուսուցիչ-աշակերտը՝ մեծն արքա Ալեքսանդրն ու մեծն փիլիսոփա Արիստոտելը:

Վերջինիս Փիլիպոս III Մակեդոնացին պատահական չէր ընտրել:

Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը լինելն օգտակար կլիներ նաև Արիստոտելի համար: Բացի հայտնի անունից, նա կկարողանար նաև հետազոտություններ կատարել ու իր լուման ունենալ ապագա առաջնորդի զարգացման գործում: Որպես նվեր որդու հետ պարապելու համար՝ Փիլիպոս III թագավորը նաև վերականգնեց Արիստոտելի ծննդավայրը՝ Սթագիրա քաղաքը, որը նա ինքն էր գրավել տարիներ առաջ:

Ալեքսանդրը կրթություն ստանում էր մայրաքաղաքից՝ Պելլայից հեռու՝ Միեզայում: Մայրաքաղաքից հեռանալուց առաջ հայրը խորհուրդ տվեց որդուն լավ սովորել ու խուսափել իր սխալները կրկնելուց: Որպես պատասխան Ալեքսանդրը մեղադրեց հորն այլ կանանցից երեխաներ ունենալու մեջ: Հենց այս պատճառով էր Ալեքսանդրն անհանգստացած հոր գահը ժառանգելու համար:

Նա Արիստոտելի հետ ուսումնասիրում էր պոեզիա, հռետորաբանություն, երկրաչափություն, աստղաբանություն և բանավեճի արվեստը: Նա հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում բժշկության հանդեպ, քանի որ ուզում էր օգնել ընկերներին կյանքի ընթացքում: Երբ նա ասիական նվաճումներից հետո վերադարձավ հայրենիք, իր հետ բազմաթիվ կենդանաբաններ ու բուսաբաններ բերեց, որոնք, ունենալով հարուստ գիտելիք, կարողացան բազմաթիվ գիտական աշխատանքների հիմքը դնել: Նրա մյուս սիրելի առարկան հունական պոեզիան էր. սիրելի հեղինակն էր Հոմերոսը, իսկ սիրելի կերպարը՝ Աքիլեսը:

Արիստոտելը, որն Ալեքսանդրի հետ կիսում էր իր հակա-պարսկական տեսակետները, հավատում էր, որ ստրկությունը բնական է, և որ բարբարոսները՝ Արիստոտելի կարծիքով բոլոր նրանք, ովքեր հույն չեն, ծնվել են ստրուկ լինելու համար: Նա խրախուսում էր Ալեքսանդրին հույներին վերաբերվել որպես ընկերների, իսկ բարբարոսներին՝ որպես գազանների:

Ալեքսանդրը երեք տարի շարունակ մեծն փիլիսոփայի աշակերտն էր: Արդեն Ք.Ա. 340թ.-ին Փիլիպոս III Մակեդոնացին հրամայեց իր 16-ամյա որդուն, թողնել ուսումը, վերադառնալ մայրաքաղաք ու գիտական կյանքը թողնելով` սովորել իրական կյանքի պատասխանատվությունը:

Այսպես Արիստոտելը «նախապատրաստեց» ապագա արքային…

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


fastnews-ads-banner