
Ձեռագործ գիրքը մի ամբողջ աշխարհ է…
Գրքի արվեստին նոր շունչ հաղորդող New Illuminations ծրագիրն, որը ստեղծվել է ազգությամբ ամերիկացի Սյուզի Բենքս Բաոմի կողմից, արդեն 4-րդ տարին է, ինչ կազմակերպում է դասընթացներ Գյումրիում կանանց և աղջիկների համար, որոնք հետաքրքրված են գրքի արվեստով, նրա ստեղծման առանձնահատկություններով, ունեն յուրահատուկ հայացք գույների ու ձևավարման մեջ:
Այս հրաշալի գաղափարով արվեստաբան Սյուզի Բենքսն ուսումնասիրել է գրքի ստեղծման ավանդական եղանակները և այս ծրագրի միջոցով կյանքի է կոչել New Illuminations նախագծը հայաստանյան պատասխանատու Անի Գինոսյանի հետ համատեղ ջանքերով:
Ծրագրի նպատակն է հայ կանանց հնարավորություն տալ ուսումնասիրել ավանդական գրքարվեստի առանձնահատկությունները, ցուցաբերել իրենց հմտություններն ու ճաշակն, ազատ խաղալ գույների հետ, նոր ընկերներ ձեռք բերել և մասնակցել ցուցահանդեսներին՝ վաստակելով գումար իրենց ստեղծած արվեստի միջոցով: Հրաշալի նախաձեռնություն է այն կանանց համար, որոնք ունեն ձեռքի շնորհ, բայց, ցավոք չունեն իրենց հմտությունով ստեղծված իրերը վաճառելու փորձ:
Դասընթացները վարում է Սյուզի Բենքսը, որի շնորհիվ մասնակիցներն օգտվում են այս հնարավորություններից բոլորովին անվճար՝ ուսումնական նյութերից սկսած մինչև ճանապարհածախս:
Կհարցնեք թե նախագիծը ինչու է հատկացված միայն կականց համար… Կպատասխանենք, որ նպատակը ոչ միայն գիրք ստեղծելն է, այլ նաև կանանց համախմբելն է արվեստի միջոցով, նրանց ձայնը լսելի դարձնելն է, երազանքներն ու նպատակները իրականացնելն է և ձեռգործ աշխատանքների միջոցով նրան գումար վաստակելու հնարավոություն տալն է:
2016 թվականի հոկտեմբերից ի վեր Սյուզի Բենքսն ամեն տարի գալիս է Հայաստան, որպեսզի Գյումրիում անցկացնի գրքի արվեստի այս նախագիծը՝ մասնակից կանանց սովորեցնելով հայական ձեռագործ գրքի ավանդույթները և նրանց մեջ սերմանելով սեփական արվեստի ու ձեռագրի կարևորությունը: Գյումրու նախագծի համակարգող Անի Գինոսյանի աջակցությամբ New Illuminations-ը ունեցել է 3 հաջող ցուցահանդես: Առաջիկայում տեղի կունենան ցուցահանդեսներ Գյումրիում՝ Herbs & Honey թեյարանում, նոյեմբերի 1-ին, ժամը 18:00 և Երևանում՝ Արև Արթ Ցուցասրահում,նոյեմբերի 2-ին ժամը 18:00:
Պետք է նշել, որ այս ոչ առևտրային նախագիծն իրականացվում է նվիրատվությունների միջոցով, դասընթացի ընթացքում ստեղծված յուրաքանչյուր գիրք յուրահատուկ է…