Logo

Հրաչյա Հարությունյան. փաստեր

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 14.02.2020ՄՇԱԿՈՒՅԹ
183 - Հրաչյա Հարությունյան. փաստեր

Ժամանակակից հայ կինոյի և թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանի անունը հայտնի է բոլորին։ Մենք հավաքագրել ենք մի քանի կենսագրական փաստ դերասանի մասին:

9 փաստ. Հրաչյա Հարությունյան

1.Հրաչյա Հարությունյանը ծնվել է Երևանում, 1961թ․-ի փետրվարի 14-ին։

2.1979-1981թթ․ Հրաչյա Հարությունյանը սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում, ստացել է օրիգինալ ժանրի արտիստի որակավորում:

3.1984թ-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։

maxresdefault 5 960x540 - Հրաչյա Հարությունյան. փաստեր

«Թատրոնը կենդանի արվեստ է և չի կարող մահանալ»

4.1978թ․-ից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան և բեմադրիչ։

5.Ամուսնացած է, կինը ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Սյուզան Մարգարյան, դուստրը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Սիրուշոն։

qq9bx6vzm89fwhuk723cj7nmoz 770x510 1 - Հրաչյա Հարությունյան. փաստեր

6.Հրաչյա Հարությունյանը Երևանում և ԱՄՆ-ում բեմադրել է մի շարք ներկայացումներ՝ «Բեատրիչե», «Ցիլինդր», «Չաո», «Հյուրանոցի տիրուհին», «Մահ իտալական ձևով» և այլն: 

«Տղամարդը պետք է լինի մարդ, ինչպես, որ կինը՝ առաջին հերթին, ու զերծ լինի նման հիմարություններից, որոնք են՝ կոպտություն, վայրենություն, բռնություն ու էլի շատ ու շատ նմանատիպ բաներից: Հոգատար, հնազանդ, խելացի լինելը ոչ պակաս տղամարդկություն է»

7. Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և հեռուստասերիալներում, այդ թվում «Սպանել տղամարդուն», «Ես և նա», «Ճերմակ Անուրջներ», «Հին Աստվածներ», «Խաչագողի Հիշատակարանը», «Քրմուհին» և այլն:

9f3f1be814d0b2b3e20ec494765a593b 1 960x540 - Հրաչյա Հարությունյան. փաստեր

8. Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: Խաղացել է մի քանի տասնյակ դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», «Հուլիոս Կեսար»:

9. 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2012թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2011թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի, իսկ 2011թ.՝ ՀԹԳՄ Արտավազդ մրցանակի:

 

 

 


fastnews-ads-banner