Logo

Մոնրոյի մտերմիկ լուսանկարների հեղինակն ու ցուցահանդեսը Լոնդոնում

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 29.05.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Untitled 1 10 - Մոնրոյի մտերմիկ լուսանկարների հեղինակն ու ցուցահանդեսը Լոնդոնում

Նորմա Ջին Մորտենսեն կամ ինչպես հայտնի է ամերիկյան կինոինդուստրիային պարզապես Մերիլին Մոնրոն նշանավոր կինոդերասանուհու կյանքը մշտապես եղել է քննարկումների կենտրոնում: Մինչև դերասանուհու կարիերան Մոնրոն սկսեց հանդես գալ որպես մոդել` նկարահանվելով տարբեր ամերիկյան ամսագրերում: Հենց մոդելի լուսանկարն էլ հայտնվեց Ֆոքս կինոինդուստրիայի պրոդյուսեր Բեն Լիոնի մոտ, որն էլ 19-ամյա աղջկա հետ որոշեց պայմանագիր ստորագրել ու ապագա դերասանուհուն կնքել «Մերլին Մոնրո» բեմական կեղծանվամբ: Մոնրոն հայտնի դարձավ «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլից, որից հետո նրա անուն-ազգանունը սկսեց շրջանառվել  աշխարհով մեկ:

Ամերիկյան նորաձևության ու մի շարք հայտնիների լուսանկարներ հեղինակած լուսանկարիչ, հեռուստատեսության պրոդյուսեր՝ Միլթոն Գրինը հայտնի է կինոդերասանուհու 5000-ից ավել լուսանկարների արխիվով: 52 տարբեր վայրեր, որտեղ հասցրել է Գրինը լուսանկարել ամենաքննարկվող ու ամենավառ Մոնրոյին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարչի մի քանի դիմանկարներ, որոնք 2018 թվականի հունիսի 24-ը ցուցադրվելու են Լոնդոնի «Proud Central» պատկերասրահում:

mari 1 - Մոնրոյի մտերմիկ լուսանկարների հեղինակն ու ցուցահանդեսը Լոնդոնումmari 2 - Մոնրոյի մտերմիկ լուսանկարների հեղինակն ու ցուցահանդեսը Լոնդոնումmari 3 - Մոնրոյի մտերմիկ լուսանկարների հեղինակն ու ցուցահանդեսը Լոնդոնումmari 4 - Մոնրոյի մտերմիկ լուսանկարների հեղինակն ու ցուցահանդեսը Լոնդոնումmari 5 - Մոնրոյի մտերմիկ լուսանկարների հեղինակն ու ցուցահանդեսը Լոնդոնում

Mari 6 - Մոնրոյի մտերմիկ լուսանկարների հեղինակն ու ցուցահանդեսը Լոնդոնում

mari 7 - Մոնրոյի մտերմիկ լուսանկարների հեղինակն ու ցուցահանդեսը Լոնդոնում


fastnews-ads-banner