
տուր
01 Հունվար 1970 - 12:16
- - 

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Ստեփան Մարյանյանը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտից և գրել.
«Բարդ կիսաեզրափակիչ գոտեմարտ Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանի հետ: Եթե ինչ, նրա հասակը 188 սմ է, իսկ քաշը՝ 63 կգ: Վտանգավոր մրցակից»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնը հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչին 7:5 հաշվով՝ կասկածելի մրցավարության պայմաններում: Հետագայում Գալստյանը հաղթանակ էր տարել 3-րդ տեղի համար պայքարում, իսկ Մարյանյանը զիջել էր աշխարհի չեմպիոնի կոչումը ճապոնացի Շինոբու Օտային:

