Logo

Մինչեւ 3,5%․ Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:32 / 17.03.2023ԲԻԶՆԵՍ
null

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) Կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել բարձրացնել երեք առանցքային տոկոսադրույքները 50 բազիսային կետով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Այսպիսով, հիմնական տոկոսադրույքը բարձրացվել է մինչեւ 3,5%, ավանդների տոկոսադրույքը` մինչեւ 3%, ԵԿԲ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքը` մինչեւ 3,75%:

Խորհուրդն այս որոշումը կայացրել է այն պատճառով, որ գնաճի կանխատեսվող մակարդակը դեռ երկար ժամանակ շատ բարձր կմնա:
 

fastnews-ads-banner