Ճապոնական Nissan կոնցեռնը նախատեսում է մինչեւ 2026 թվականը հիբրիդային մեքենաների գինը իջեցնել ներքին այրման շարժիչներով մեքենաների մակարդակին։ Այդ մասին տեղեկացնում է shropshirestar-ը։
Ընկերությունում մտադիր են դրան հասնել՝ արդիականացնելով արտադրական գործընթացը։ Մասնավորապես, նախատեսվում է հիբրիդների և ամբողջովին էլեկտրական մեքենաների էներգաբլոկների բաղադրիչները միավորել և արտադրել նույն հոսքագծում։
Ագրեգատների կատարելագործումը կնվազեցնի դրանց քաշը, կբարելավի մեքենայի վարման որակը, կնվազեցնի աղմուկի և վիբրացիաների մակարդակը վարման ընթացքում:
Մինչև 2030 թվականը Nissan-ը նախատեսում է թողարկել 27 նոր մոդել, որից 19-ը՝ էլեկտրական: