Logo

The Weeknd-ը դարձել է ՄԱԿ-ի դեսպան

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 11.10.2021LIFETECH
756337036957142 - The Weeknd-ը դարձել է ՄԱԿ-ի դեսպան

Կանադացի երգիչ The Weeknd ը միացել է ՄԱԿ-ի համաշխարհային ծրագրին՝ որպես բարի կամքի դեսպան: Այս մասին հաղորդում է Hypebeast-ը:

«ՄԱԿ-ի համաշխարհային ծրագիրն ամեն օր հրատապ և շատ կարևոր աշխատանք է կատարում՝ կյանքեր փոխելու և փրկելու համար, և ես ոգևորված եմ` աշխարհում սովի խնդիրը լուծելով և կարիքավորներին օգնելով», – ասել է  The Weeknd-ը:

Նախկինում արտիստը  մեկ միլիոն դոլար էր նվիրաբերել Եթովպիայում՝ ուղղված World Food Programme-ի գործունեությունը: Նվիրատվության ընտրությունը պատահական չէր, քանի որ Աբելի ծնողները Կանադա են եկել այս երկրից:

Հիշեցման համար նշենք, որ անցած տարի ՄԱԿ-ի պարենային ծրագրին շնորհվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակ:


fastnews-ads-banner