Էլեկտրական մեքենաների գնորդներն առաջվա պես ավելի քիչ են գոհ, քան ավանդական բենզինով աշխատող մեքենաների սեփականատերերը։
Ամերիկյան վերլուծական գործակալություն J.D. Power-ը հետազոտություն է անցկացրել Power 2022 USA Sales Satisfaction Index-ի շրջանակում՝ կազմելով տարբեր ապրանքանիշերի մեքենաներից օգտվողների գոհունակության վարկանիշը:
Բացարձակ գոհունակության համար սահմանվել է 1000 միավորը։ Պրեմիում ավտոմեքենաների ապրանքանիշերի շարքում 833 միավորով առաջատարն է Alfa Romeo-ն: Լավագույն եռյակում ընդգրկվել են Porsche-ն (831) և Lexus-ը (819):
Մասսայական բրենդների շարքում ամենաշատը գոհ են Buick-ից. այն առաջին տեղում է 825 միավորով: Երկրորդ տեղում Dodge-ն (816) է, երրորդում՝ Subaru-ն (804):
Ինչպես նշել են J.D. Power –ի ներկայացուցիչները, հաճախորդների գոհունակությունը գնած մեքենաներից ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է: Ընդհանուր բավարարվածությունը 789-ից իջել է 786 միավորի։ Դա պայմանավորված էր մեքենաների տեսականու նվազմամբ, գների շարունակական աճով և արդեն գնած մեքենաների դանդաղ առաքմամբ։
Հետազոտության ևս մեկ կարևոր բացահայտում․ էլեկտրական մեքենաների գնորդները դեռևս ավելի քիչ են գոհ, քան բենզինային շարժիչով ավանդական մեքենաների գնորդներն ինչպես պրեմիում, այնպես էլ մասսայական շուկայի սեգմենտում:
Ըստ Consumer Reports-ի 2022-ի ավտոմեքենաների տարեկան հուսալիության հետազոտության՝ բենզինով աշխատող էլեկտրական մեքենաները և պիկապ բեռնատարներն Ամերիկայում վաճառվող ամենաքիչ վստահելի մեքենաներն են, մինչդեռ բենզինային շարժիչով հիբրիդներն ու սեդաններն ամենահուսալին են: