AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։
AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարչուհի Ջուլի Դաշտոյան է։
Ինչպե՞ս հայտնվեցիք արվեստի աշխարհում:
Շատ պատահական հայտնվեցի Գեղարվեստի ակադեմիայում։ Առաջին իսկ քայլերից հասկացա, որ դա հենց իմ աշխարհն է։ Մասնագիտությամբ տեքստիլ մոդելավորող եմ, բայց հիմա ինձ ավելի շատ ազատ նկարչուհի եմ համարում։
Կներկայացնե՞ք Ձեր AKNEYE-ն։
AKNEYE-ի կոնցեպտի ամբողջ փիլիսոփայությունը կոչվում է INSIGHT։ Արվեստիս աշխատանքներում հաճախ տեսնում եք կանանց, աղջիկների։ Դա, երևի, իմ կնոջ կերպարն է, այսինքն՝ ինքս ինձ եմ ներկայացնում և իմ դեմքով փորձեցի աչքի մեջ ներկայացնել այն լուսավոր կետը, որ մարդն ամեն օր իր մեջ ու իր կյանքում ունենա նորի և սկզբի միտքը, ամեն օր պետք է գնահատի իր ապրած կյանքն ու օրը։ Տուփը ևս նկարել եմ, որովհետև երբ մարդը ձեռք է բերում ինչ-որ բան, ցանկանում է այն ամբողջական ստանալ, ես էլ ամբողջացրել եմ։ Ես երկար մտածել ու ոգեշնչվել եմ, ուղղակի չեմ նկարել։
Որքանո՞վ էր հետաքրիր այս փորձառությունը։
Շատ հետաքրքիր էր, ինձ համար էլ էր նորություն, իսկ ես նոր բաների մեծ սիրահար եմ, միշտ կողմ եմ փոփոխությունների ու էսպերեմենտալ նյութերով աշխատելուն։ Շատ եմ սիրել իմ AKNEYE-ը, որովհետև գրեթե մեկ ամիս աշխատել եմ, իր հետ հարաբերվել եմ, ապրել եմ իրենով։ Երբ սկսում ես ստեղծագործել, չես կարող անտարբեր լինել իր նկատմամբ։
Ինչպե՞ս կարող է AKNEYE-ը օգնել սկսնակ նկարիչներին։
Արվեստի աշխարհում շատ կարևոր է օրգանական շփումը, երբ դու ունես արվեստի գործ քո տանը, անձնական հավաքածուում, բայց աշխարհը տեղում չի դոփում, և սա ևս շատ կարևոր բան է, որ դու լինես նաև օնլայն հարթակում և լինես ժամանակի շնչին համապատասխան։ Շատ լավ է, երբ մարդ անընդհատ ստեղծագործական գործընթացի մեջ է, բայց լավ է նաև, որ կան այլ տեղեր՝ ինքնադրսևորվելու։ Սա ինձ համար շատ հետաքրքիր, նոր աշխարհ է, որտեղից շատ բան կարելի է սովորել ու այդպես էլ պետք է անել:
«AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը»․ Աննա Վանեսյան
«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա
«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան
«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան
«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան
«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան
«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան
«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան