Logo

«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
14:29 / 19.06.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարիչ Ռաֆֆի Ետալեանն  է։

Պատմեք մի փոքր ձեր մասին, ի՞նչը ձեզ բերեց արվեստի աշխարհ:

Նկարչությունն ինձ հետաքրքրել է մանկուց։ Մեծ մայրս՝ Լիդիան, տաղանդավոր կին է եղել և զբաղվել է նկարչությամբ։ Դժբախտաբար ես նրան չեմ հանդիպել, բայց Բեյրութի մեր տան իր նկարները տպավորել են ինձ և երևի այս ձիրքը նրանից եմ ժառանգել։ Իմ դպրոցը՝ Հռիփսիմյանց վարժարանը, ևս մեծ ներդրում է ունեցել այս ոլորտում իմ ձիրքը զարգացնելու գործում։ Հիշում եմ նաև, որ Խալիլ Անտունիադեսը՝ իմ ուսուցիչը, ինձ հաճախ տանում էր ցուցահանդեսների։ Երախտապարտ եմ նաև, որ ունեցել եմ լավ ուսուցիչ՝ Մկրտիչ Մազմանյանը։

Ձեր աշխատանքների շարքում ո՞րն է ձեր ամենասիրելին և ինչպե՞ս եք ստացել այդ գործը:

Տարբեր ժամանակաշրջաններում ունեցել եմ մի շարք աշխատանքներ, որոնք ինձ համար շատ կարևոր են։ Օրինակ՝ 2012-ին բացված Հակոբ Մեղապարտի հուշարձանը, որի բացումը կատարել և օրհնել է Բենեդիկտոս Պապը։ Կարող եմ նշել նաև 2015-ի Իգնատիոս Մալոյանի նկարը և 2019-ին Ֆլորենցիայի բիենալեին մասնակցությունս, որտեղ աշխատանքս արժանացավ ոսկե մեդալի։

Դուք ճանաչված եք իբրև ֆիկուրատիվ արտիստ, ո՞րն է ձեր հիմնական թեման:

Իմ հիմնական թեման մարդու կերպարն է։ Տարիների ընթացքում, քննարկելով մարդու ֆիզիկական, հոգեկան և զգացական վիճակը, նա դարձավ իմ ներշնչանքի աղբյուրը։ Ես ընտրեցի լինել ֆիգուրատիվ արտիստ՝ ցույց տալու համար իմ մտահոգությունը մարդու վիճակի նկատմամբ։

Ինչպե՞ս կայացրիք AKNEYE-ի հետ համագործակցության որոշումը:

Մի քանի ամիս առաջ ԱԿՆEYE-ի հետ սկսվեց այս համագործակցությունը և ստեղծագործեցի Multivision-ը, որը երկու կողմից պատկերում է ոչ սովորական դեմքի արտահայտությունները։ Նաև ներառում է մարդու բազմազանությունը և անընդհատ փոփոխվող տեսլականը։ Կարող եմ համարել նաև, որ այն երկխոսության պատգամ է։ Նաև ստեղծագործեցի Deconstruct Advision-ը և այս երկու աշխատանքները հիմա ցուցադրված են Վենետիկում։

Ձեր աշխատանքային պայմաններն ու գործիքները ևս սովորական չեն: Որքանո՞վ էր հետաքրքիր աշխատանքն այս քանդակների վրա:

ԱԿՆEYE-ը NFT-ի տարբերակով առաջինն է Հայաստանում։ Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն, որն այսօր ունի միջազգային շուկա և մեծ հետաքրքրություն։

Իսկ ընդհանրապես ո՞ւր է գնում մերօրյա արվեստը և ինչպիսի՞ դեր այստեղ պետք է ունենան ժամանակակից տեխնոլոգիաները

Ժամանակակից արվեստը conceptual art-ի կամ digital art-ի միջոցով ներկայացնելն ինձ համար խնդիր չէ։ Այն ստեղծագործություն է արվեստագետի մտահղացումով, փիլիսոփայությունով, և դա միտք է ժամանակակից ձևով։

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

«Սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ»․ Լյուսի Մանուկյանը՝ ԱԿՆEYE-ի մասին

fastnews-ads-banner