Լոնդոնում կայացել է «Գլադիատոր 2»-ի համաշխարհային պրեմիերան։ Ֆիլմը պատմում է Լյուսիուսի մասին։ Նա գեներալ Մաքսիմուսի և Լուկիլայի որդին է։ Հյուսիսային Աֆրիկայում տարիներ շարունակ մնալուց հետո նրան գերի է վերցնում հռոմեացի հրամանատար Մարկուս Ակասիան: Ոգեշնչված հոր պատմությունից՝ Լուսիուսը մտնում է գլադիատորական ասպարեզ՝ դիմակայելու Գետա և Կարակալա կայսրերի ճնշումներին և վերադարձնելու Հռոմի փառքը իր ժողովրդին։
Ռեժիսորը Ռիդլի Սքոթն է։ Գլխավոր դերերում են Պեդրո Պասկալը, Պոլ Մեսկալը, Կոննի Նելսենը և Դենզել Վաշինգտոնը։ Սքոթի նախորդ «Գլադիատորը» 5 «Օսկար» ստացավ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Ռասել Քրոու) անվանակարգերում, բայց ոչ լավագույն ռեժիսոր: Կինոքննադատների վարկածով՝ 86-ամյա ռեժիսորն այդ բաղձալի մրցանակը կստանա «Գլադիատոր 2»-ի համար։ «Variety»-ն գրում է, որ մարտաֆիլմը եթե ոչ Սքոթի ամբողջ կարիերայի, ապա 21-րդ դարի լավագույն ռեժիսորական գործերից է։ Աղբյուրը դերասանական կազմից բարձր է գնահատել Փոլ Մեսկալի գլխավոր և Դենզել Վաշինգտոնի երկրորդական դերը։ Վետերան դերասանին արդեն երրորդ «Օսկարն» են կանխատեսում։
«Fast News Culture»-ն առանձնացրել է «Leicester Square Odeon»-ի համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգի ամենահետաքրքիր կադրերը․
Դենզել Վաշինգտոն, Ռիդլի Սքոթ և Պոլ Մեսկալ
Պոլ Մեսկալ
Դենզել Վաշինգտոն
Պեդրո Պասկալ
Ալեքս Քարիմ
Լիոր Ռազ
Քոնի Նիլսեն
Ֆրեդ Հեչինգեր
Յուվալ Գոնեն
Սըր Դերեկ Ջակոբի
Ջոզեֆ Քուին