Logo

«8 անգամ նոմինացվել էի, բայց սա իմ առաջին «Արտավազդն» է»․ Թեհմինե Խաչատրյան

21:49 / 28.03.2025Լուրեր
null

«Fast News Culture»-ն արդեն ներկայացրել է «Արտավազդ-2025»-ի հաղթողներին։ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը հաղթել է 5 անվանակարգում։

«Լավագույն ռեժիսուրա»՝ Սուրեն Շահվերդյան։
«Լավագույն դերասանուհի»՝ Լիլիա Մուկուչյան։
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Թեհմինե Խաչատրյան։
«Լավագույն սցենոգրաֆիա»՝ Աշոտ Թադևոսյան։
ՀԹԳՄ դիպլոմով պարգևատրվեց Սամվել Սարգսյանը։

Թեհմինե Խաչատրյանը, մրցանակը ստանալիս, խոստովանել է, որ ավելի քան 20 տարվա ստեղծագործական կյանքում 8 անգամ նոմինացվել է «Արտավազդի», բայց սա իր առաջին հաղթանակն է։ «Գիտեմ, որ պարոն Ղազանչյանը չի սիրում, երբ այս բեմից երկար են խոսում, բայց, կներեք, պիտի խոսեմ։ Շատ մարդկանց պետք է շնորհակալություն հայտնեմ։ Շնորհակալ եմ խաղընկերներիս՝ «Փող: Կիրք: Իշխանություն» ներկայացման իմ 2 հիանալի ամուսիններին՝ Մանվել Խաչատրյանին, Գոռ Համբարձումյանին և ամբողջ թիմին: Շնորհակալ եմ Մարիաննա Մխիթարյանին, ով ավագ քրոջ նման միշտ իմ կյանքում հայտնվում է այն ժամանակ, երբ ինձ շատ պետք է ու ձեռքս բռնած տանում է առաջ: Շնորհակալ եմ Սուրեն Շահվերդյանին։ Սա մեր չորրորդ համատեղ աշխատանքն էր: Սուրե՛ն, բայց շատ դժվար է քեզ հետ։ Համարում եմ, որ Սուրենի հետ աշխատելը դերասանի համար երազանք է։ Ես նրա հետ աշխատելիս հաճույք եմ ստանում։ Ինձ համարում եմ «Սուրեն Շահվերդյան» ռեժիսորի դերասանուհի, քանի որ նրա ռեժիսուրան ինձ շատ մոտ է», - անկեղծացել է դերասանուհին։

fastnews-ads-banner