Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն ԱՄՆ Կոստյումի ինստիտուտի Met Gala միջոցառման բրիտանական տարբերակը կկազմակերպի Լոնդոնում, հայտնում է The Guardian-ը։
Ըստ իրազեկ աղբյուրների՝ միջոցառմանն արդեն հրավիրված են մոդել Նաոմի Քեմփբելը, ռեփեր Stormzy-ն, Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը, դերասան Յեն Մաքքելենը, այլք։
Միջոցառումը տեղի կունենա «Դրուրի Լեյն» թատրոնում, իսկ շոուն կբեմադրի ռեժիսոր Սթիվեն Դոլդրին: Նորաձևության ցուցադրությունը կտևի մոտ մեկ ժամ, միջոցառման տոմսերը կվաճառվեն, իսկ հասույթը կուղղվի Լոնդոնի թատրոնների կարիքներին։
Շոուի մնացած մանրամասները դեռ անհայտ են։
Met Gala-ն ամենամյա դրամահավաք միջոցառում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Կոստյումի ինստիտուտի համար: 2023 թվականին այն նվիրվել է հանգուցյալ մոդելավորող Կառլ Լագերֆելդի ժառանգությանը։



