Logo

Արևից ծնված ծաղիկներ

Հեղինակ
naira-art
00:00 / 29.02.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 15 - Արևից ծնված ծաղիկներ

Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգին շատերը ճանաչում են նրա արևածաղիկների շարքով։ Սակայն, արևածաղիկների ու դրանց ստեղծման մասին կան հետաքրքիր փաստեր, որոնք բոլորին չէ, որ հայտնի են։

11 արևածաղիկներ

Վան Գոգն իր ողջ կյանքի ընթացքում ստեղծել է 11 նկար, որտեղ պատկերված են արևածաղիկներ:

1887 թվականին նա նկարեց չորս նատյուրմորտ, որտեղ արդեն կտրված արևածաղիկներ են։

image 35 960x683 - Արևից ծնված ծաղիկներ
Վան Գոգ «Արևածաղիկներ» Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք

Իսկ բոլորին հայտնի ծաղկամանով արևածաղիկները Վան Գոգը նկարեց 1888-ին, Ֆրանսիայի հարավում` Առլ քաղաքում։

Ֆրանսիական այս գեղեցիկ քաղաքը Վան Գոգին գրավել էր ոչ միայն իր հանդարտ ու անաղմուկ կյանքով, այլ նաև բնությամբ, ջերմացնող արևով ու վառ գույներով։ Նա արդեն գիտակցում էր, որ եկել էր իմպրեսիոնիզմը նոր ուղղությամբ փոխարինելու ժամանակը։ Առլը Վան Գոգի համար հանգստի, արևի, գույնի ու նոր փոփոխությունների քաղաք էր։

.jpg - Արևից ծնված ծաղիկներ
Վան Գոգ «Արևածաղիկներ», Լոնդոնի ազգային թանգարան

Ֆրանսիական այս քաղաքում Վան Գոգը նկարեց ևս չորս նատյուրմորտ, սրանցից երկուսը գտնվում են Մյունխենի և Լոնդոնի թանգարաններում, մյուս երկուսը մասնավոր հավաքածուներում են։

IMG 2191 - Արևից ծնված ծաղիկներ
Վան Գոգ «Արևածաղիկներ», Մյունխենի նոր պատկերասրահ

Մեկը Միացյալ նահանգներում է, մյուսը տիրոջ տան հետ այրվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ` Ճապոնիայում։ Պահպանված լուսանկարի հիման վրա, 2010-ին նույնությամբ ստեղծվել է նկարի կրկնօրինակը, որը ցուցադրվում է ճապոնական մի թանգարանում։

image 41 - Արևից ծնված ծաղիկներ
Այրված նկարի կրկնօրինակը

Առլից հետո Վան Գոգը նկարեց ևս երեք արևածաղիկների կրկնօրինակներ։ Ամենահայտնին դրանցից այսօր ցուցադրվում է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում, մյուսը` երկնագույն ֆոնով տարբերակը Ֆիլադելֆիայի թանգարանում։ Երրորդը` Ճապոնիայում է։

image 40 - Արևից ծնված ծաղիկներ
Վան Գոգ «Արևածաղիկներ», մասնավոր հավաքածու

Վան Գոգի արևածաղիկների ստեղծման հարցում իրենց դերն են ունեցել նկարիչ Պոլ Գոգենն ու նկարչի եղբայրը` Թեոն։

Պոլ Գոգեն

Երբ Վան Գոգը Փարիզից Առլ տեղափոխվեց նոր ուղղություն հիմնելու համար, նա հրավիրեց մի շարք նկարիչների։ Վան Գոգին միացավ միայն Պոլ Գոգենը։ Ու հենց այս ընթացքում էլ ստեղծվեցին նրա արևածաղիկներով չորս նատյուրմորտները։ Գոգենը շատ տպավորված էր դրանցով ու ոգևորում էր Վան Գոգին, ասելով, որ արևածաղիկները դառնալու են նրա այցեքարտը։ Այդպես էլ եղավ։

960x764 - Արևից ծնված ծաղիկներ
Պոլ Գոգեն «Վան Գոգը նկարում է արևածաղիկներ», Վան Գոգի թանգարան, Ամստերդամ

Թեոն և Վան Գոգի գույները

Եթե չլիներ Վան Գոգի եղբայրը` Թեոն, հնարավոր է, որ արևածաղիկները լինեին մռայլ ու մուգ գույներով։ Վան Գոգը սկզբում նկարում էր միայն գորշ ու տխուր թեմաներ և օգտագործում էր մուգ գույներ։ Երբ 27 տարեկանում սկսեց նկարել, նա որոշել էր պատկերել հասարակ մարդկանց դժվարին կյանքը։ Սակայն, Թեոն, որը փորձառու նկար վաճառող էր, եղբորն ասաց, որ «գյուղական» թեման վատ է վաճառվում։ Այլ բան են ուրախ ու գունեղ իմպրեսիոնիստները։ Նա եղբորը Փարիզ հրավիրեց, որտեղ ծանոթացրեց Մոնեի, Ռենուարի և Դեգայի  ու նրանց գույների հետ։ Վան Գոգը կտրուկ փոխեց իր ներկապնակը։ Նա մռայլ գույներից անցավ վառ գույներին ու հատկապես դեղինին։ Թեոն շատ օգնեց եղբորը` իր արվեստը զարգացնելու գործում։ Սակայն, ավաղ, երկուսն էլ չհասցրեցին ոչ մի վանգոգյան նկար վաճառել ու հարստանալ։ Վան Գոգի մահից մեկ տարի անց մահացավ նաև Թեոն։

image 39 - Արևից ծնված ծաղիկներ
Վան Գոգ «Արևածաղիկներ», Ճապոնիայի արվեստի թանգարան, Տոկիո

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner