Logo

«Դժվար է հավատալ, որ այս ամենը իրական էր»․ Վան Նեմրա

23:17 / 06.07.2025Լուրեր
null

Հուլիսի 4-ին Հրազդան մարզադաշտում կայացավ Զեմֆիրայի մենահամերգը։ Բացմանը ելույթ ունեցավ «Նեմրան»։ Համերգից հետո Զեմֆիրան շնորհակալություն հայտնեց հայկական ռոք խմբին՝ հրաշալի ելույթի համար: Փոխադարձ շնորհակալական գրառում է կատարել նաև «Նեմրայի» մենակատար Վան Եղիազարյանը։ «Ծանոթացա աննկարագրելի հարազատ մարդու հետ, անհավանական զգացողություն է, երբ առաջին անգամ ես շփվում մարդու հետ, բայց թվում է միշտ ես ճանաչել ու ամբողջ կյանքիդ ընկերն է: Չգիտեմ Զեմֆիրայի հետ էլ երբևէ կհանդիպենք, թե չէ, բայց էս օրը, ու իր ասված խոսքերը, որոնք սկսվեցին «вообще-то я не люблю сделать комплименты, НО…» ու հետո ամեն բառը ոնց որ վերևից գրեմմիներ իջնեին մեզ վրա: Անվերջ գրկախառնություններն ու իրար ձեռք բռնած Հրազդան մարզադաշտի կողքով քայլելն ու զրուցելը երբեք չի մոռացվի: Դժվար է հավատալ, որ էս ամենը իրական էր»:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner