Logo

Էմինեմը դատի է տվել «Meta»-ին

22:28 / 04.06.2025Լուրեր
null

Էմինեմը դատի է տվել «Meta»-ին՝ պահանջելով ավելի քան 100 միլիոն դոլար։ 52-ամյա հիփ-հոփ արտիստը պնդում է, որ սոցիալական ցանցերի հսկան տարածել է ռեփերի երաժշտությունը իր հարթակներում՝ առանց համապատասխան լիցենզավորման թույլտվության։ Ըստ «People»-ի՝ այս հայցով ռեփերը Մարկ Ցուկերբերգի սոցիալական մեդիա ընկերությանը մեղադրում է տարբեր հարթակներում իր 243 երգի անօրինական պահպանման, վերարտադրման և շահագործման համար։ Գրեմմիի մրցանակակիր «Eight Mile Style» ընկերությունը պահանջել է 150․000 դոլար յուրաքանչյուր երգի համար, որոնք տեղադրված են եղել Meta-ի հարթակներում՝ «Instagram»-ում, «WhatsApp»-ում և «Facebook»-ում։ Eight Mile Style» ընկերությունը պահանջել է նաև, որ գործը քննի ժյուրին։ Դատական հայցում նշվում է, որ Օսկարի դափնեկրի երգերը «աշխարհի ամենաարժեքավորներից են, և «Eight Mile Style»-ը շատ խիստ պաշտպանում է այդ խորհրդանշական ստեղծագործությունները։ Հայցում նշվում է, թե «Meta»-ն իմացել է, որ իրեն անհրաժեշտ է լիցենզիա երաժշտություն վերարտադրելու և տարածելու համար։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner