Logo

Երնե՜կ, թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերուն. Ռափայել Պատկանյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 15.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Երնե՜կ, թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերուն. Ռափայել Պատկանյան

Հայը դարեր շարունակ պայքարում է ազատության և ոտքի կանգնելու համար։ Դարեր շարունակ մեր բանաստեղծություններն ու երգերը նույնն են. նույն երազանքներով ու ցանկություններով։ Ուրեմն թող այս տարի էլ հայի սրտի մեջ ուժ հոսի և ոտքի կանգնի հայ ազգը։

 

Բանաստեղծության հեղինակ՝ Ռաֆայել Պատկանյան

 

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ սըրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սըրին,
Հայը քյուրդեն չի սարսեր։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին,
Հայի դրոշակ ծածաներ։

Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։


fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner