Logo

Համացանցում է հայտնվել «Ջոկեր»-ի սիքվելի առաջին կադրը Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 12.12.2022Պրեմիերա
null

Մեկնարկել են «Ջոկեր» ֆիլմի շարունակության (սիքվելի) նկարահանումները՝ «Խենթություն երկուսի համար» («Folie à Deux») վերնագրով։ Այս մասին հայտնի է դարձել կինոռեժիսոր Թոդ Ֆիլիպսի սոցցանցային էջերից. նա հրապարակել է կադր նկարահանման հրապարակից։

Լուսանկարում, որտեղ գլխավոր դերակատար Խոակին Ֆենիքսը սափրվում է (ենթադրաբար հոգեբուժարանում), մակագրված է այսպես՝ «Օր 1. Մեր տղան»։

Deadline-ի փոխանցմամբ՝ ֆիլմի շարունակությունը մյուզիքլ է լինելու։ Լեդի Գագան միացել է դերասանական կազմին՝ մարմնավորելու Ջոկերի սիրած էակ Հարլի Քուինին:

Կինոնկարի անվանումը ծագում է ֆրանսիական բժշկական տերմինից: Այն նկարագրում է հոգեկան խանգարում, որը ախտահարել է երկու կամ ավելի մարդկանց: Ֆիլմի գործողությունները կծավալվեն նաև Արկհեմ հիվանդանոցում։ Սյուժեի բոլոր մանրամասները գաղտնի են պահվում։

 

fastnews-ads-banner