Logo

11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը՝ «Օսկարում»

19:35 / 26.09.2024Լուրեր
null

«Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում Հորդանանը ներկայացրել է հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը: Ըստ «Deadline.com»-ի՝ ֆիլմը պատմում է 11-ամյա արցախցի Վրեժի մասին: Նա ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում և երազում դառնալ ատամնաբույժ։ Վրեժի կյանքը փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է: Նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից, իսկ պատերազմից հետո վերադառնում ավերված հայրենիք: Միաժամանակ Վրեժը դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների դեմ:

Ֆիլմն արդեն ցուցադրվել է Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում, իսկ երևանյան պրեմիերան տեղի է ունեցոլ «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնում։ 

fastnews-ads-banner