Logo

«Կնոջ դիմանկարը». մի կտավի պատմություն

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 21.01.2020ՄՇԱԿՈՒՅԹ
1 6 - «Կնոջ դիմանկարը». մի կտավի պատմություն

Գուստավ Կլիմտի հայտնի «Կնոջ դիմանկարը» կտավը 23 տարի շարունակ համարվում էր կորած: Կլիմտը հեղինակել է այս գեղանկարն իր կյանքի վերջին տարիներին և նրա մոտավոր արժեքը կազմում է 66 մլն. դոլար: «Կնոջ դիմանկարը» գողացել էին 1997 թվականին:

Կլիմտը, կանայք

1fa5f0d9d7cb8fb72ff1b1908e957394 5 - «Կնոջ դիմանկարը». մի կտավի պատմություն

Գուստավ Կլիմտն արդարացիորեն  համարվում է ավստրիական գեղանկարչության մեջ մոդեռնմիզմի հիմնադիրը և աշխարհի ամենատարբերվող ձեռագիր ունեցող նկարիչներից մեկը: Նրա կտավների հերոսները հիմնականում կանայք են. Կլիմտը նկարում էր թե՛ բարձր խավերի հարգարժան տիկնանց, թե՛ ցածր սոցիալական դիրք ունեցող աղջիկների: Վերոնշյալ գեղանկարը նույնպես բացառություն չի կազմել: 1916-1917 թվականներին կերտված այս կտավը կանաչ ֆոնին պատկերում է երիտասարդ մի կնոջ՝ սև վարսերով ու վարդագույն այտերով:

Այսպիսով՝

5df529eb7d497 - «Կնոջ դիմանկարը». մի կտավի պատմություն

1925 թվականին այս կտավը ձեռք է բերում «Galleria Ricci Oddi»-ն, որը գտնվում է Իտալիաում, այն անհետ կորավ 1997 թվականին, երբ թանգարանը պատրաստվում էր ցուցահանդեսի, որի գլխավոր դերականտարը հենց «Կնոջ դիմանկարն» էր լինելու: Կտավը գողացան անհայտ պայմաններում, իսկ շրջանակը հետագայում գտան թանգարանի տանիքին:

6d9cb9ae9a769cb2e3f15a0f6352abe9 - «Կնոջ դիմանկարը». մի կտավի պատմություն

Հայտնի կտավը գտնելու բոլոր փորձերն ապարդյուն էին անցնում, դեպքն արդեն 23 տարվա հնություն ուներ և նկարչի երկրպագուներն արդեն հույսները կտրել էին: Վարկածներից ամենահավանականը վկայում էր, որ գողությունը ծրագրված է եղել հատուկ, նախնական պատվերով, քանզի կտավը չափազանց հայտնի էր՝ այն գողանալու և հետագայում «սև շուկայում» վաճառելու համար: Պատկան մարմինների 23 տարվա անարդյունք գործողություններից հետո՝2019 թվականին  կտավը հրաշքով գտնվում է մի հասարակ այգեպանի կողմից: Պարզվում է նկարը շատ հեռու չէր գնացել, այն թանգարանի արտաքին պատի անցքերից մեկի մեջ էր՝ մեծ տոպրակում:

+ ևս մի միստիկ պատմություն

1fa5f0d9d7cb8fb72ff1b1908e957394 6 - «Կնոջ դիմանկարը». մի կտավի պատմություն

Հետաքրքիր է, որ կտավի կորստից 10 ամիս առաջ գեղարվեստական ֆակուլտետի ուսանողուհի Կլաուդիա Մագան հանդես եկավ մի յուրատեսակ հայտնագործությամբ. պարզվեց որ «Կնոջ դիմանկարը» Կլիմտը նկարել է իր մեկ այլ՝ «Երիտասարդ կնոջ դիմանկարը» կտավի վրայից, որը 1917 թվականից համարում էին կորած: Մագան կիսվեց իր եզրակացությամբ թանգարանի նախագահի հետ, որն էլ ռենտգենային վերլուծության ենթարկեց կտավն ու հաստատեց ուսանողուհու խոսքերը:

Բանն այն է, որ «Երիտասարդ կնոջ դիմանկարը» նվիրված է մի կնոջ, ում սիրահարված էր Կլիմտը: Շուտով գեղեցկուհին հանկարծամահ եղավ, և նկարիչը ուրիշ կնոջ պատկերեց նույն կտավին, որպեսզի մեղմի կորստի ցավը:

 

 

 


fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner